ՌԻԳԱՍՈՖ ՍՊԸ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«ՌԻԳԱՍՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է Գագիկ Սարգսյանի կողմից:
Ի սկզբանե, Ընկերության ստեղծման նպատակն էր` ֆինանսա-տնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցել այնպիսի տնտեսվարողների, որոնց կառավարման կառուց վածքում և ֆինանսական պլանավորման գործառույթներում առկա էին բացթողումներ:
Սակայն, կատարված ուսումնասիրության արդյունքում, պարզվեց, որ շուկայում առկա է նման ծառայությունների պահանջվածության ցածր մակարդակ և Ընկերությունն ընդունեց որոշում` մատուցել բիզնես պլանների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մշակման և կազմման ծառայություններ:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Ընկերության առաքելությունն է`
Բարձրակարգ ֆինանսական և վերլուծական նախագծերի մշակումը, որի շնորհիվ գործարարների համար առավելագույնս կանխատեսելի կլինի նոր ստեղծվող (կամ արդեն գործող) բիզնեսի հնարավոր ընթացքը, նվազագույնի կհասցվեն գործունեության ընթացքում ծագող ռիսկերը, կհստակեցվեն բիզնեսից ակնկալվող ֆինանսական արդյունքները` շահույթը և շահութաբերությունը:
Արդյունքում, շուկայում կձևավորվի մշակույթ, որը ներդրողին հնարավորություն կտա գրագետ և կանխատեսելի ներդրումներ կատարել, փոխելով մեր հասարակության մեջ ձևավորված «կալկուլյատորով» իրականացվող հաշվարկների կարծրատիպը:

Մեր նպատակն է
Նպաստել բիզնեսի պլանավորման և շուկայավարման մեթոդների գործնական կիրառման` ՀՀ տնտեսության արդյունավետությունը բարելավելու համար:
Մեր ռազմավարությունն է`
Շարունակաբար կատարելագործել բիզնեսի պլանավորման և խորհրդատվության մեթոդոլոգիան և գործիքները:
Նախագծերում օգտագործել միայն ստուգված աղբյուրների տեղեկատվություն:

